շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ալենի մայրիկը և տուժածները». Ֆրանսիայի հրապարակում ակցիա է իրականացվել

«Ալենի մայրիկը և տուժածները». Ֆրանսիայի հրապարակում ակցիա է իրականացվել

Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ իրականացվեց ակցիա, որի շրջանակում քաղաքացիներին ներկայացվեցին իրենց իրավունքները խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, ինչպես նաև իրազեկվեցին, որ Ալեն Սիմոնյանի մայրիկի պահվածքից տուժածները կարող են հաղորդում ներկայացնել ենթադրյալ հանցագործության մասին։ Այս մասն տեղեկանում ենք 5165 շարժման ֆեյսբուքյան էջից:

՛՛Ներկաները տեղում ծանոթացան ենթադրյալ հանցագործության հաղորդման օրինակներին և վերցրին իրենցը՝ ստորագրելով այն։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ բազմաթից արժանապատիվ քաղաքացիներ երթ էին իրականացնում Երևան քաղաքում, որի ընթացքում Աբովյան փողոցի հարակից շենքերից մեկի պատշգամբից Ալեն Սիմոնյանի մայրիկը սեռական բնույթի հայհոյանքին փոխարինող միջնամատ է ցուցադրել, ինչպես նաև թքել անցնողների վրա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոր տվյալ արարքը բնորոշել է որպես նյարդայնացած քայլ։

Նշենք, որ նրա այդ քայլը, ենթադրաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) և 137.1 հոդվածով (Ծանր վիրավորանք) նախատեսված հանցանք է՛՛,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: