հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Մայրս». Վահագ Ռաշն իր մայրիկի հետ ներկայացրել է նոր երգ (տեսանյութ)

«Մայրս». Վահագ Ռաշն իր մայրիկի հետ ներկայացրել է նոր երգ (տեսանյութ)

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ինչպես նաև համարվում է մայրության և գեղեցկության հիասքանչ տոն։
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը տոնի կապակցությամբ իր մայրիկի` Անահիտ Սիմոնյանի, հետ ներկայացրել է նոր երգ՝Վահան Տերյանի խոսքերով։ Երգը կոչվում է «Մայրս»։

«Վաղուց կար նման մտադրություն մայրիկի հետ դուետ կատարելու և վերջապես որոշեցի, որ հենց այս երգը պետք է լինի։ Նվիրում ենք աշխարհի բոլոր մայրերին»,-նշում է երգիչը։

  • Կիսվել: