չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը Վիետնամում հարգանքի տուրք է մատուցել Հո Շի-Մինի հիշատակին

Ալեն Սիմոնյանը Վիետնամում հարգանքի տուրք է մատուցել Հո Շի-Մինի հիշատակին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանոյում հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարանում: 

Այս մասին հայտնում է Vietnam News-ը:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հանոյի գրականության տաճար, որտեղ պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Վիենտնամի առաջին համալսարանի պատմությունն ու զարգացումը:

Գրականության տաճարը, որը կառուցվել է 1070 թվականին Լի դինաստիայի օրոք, եղել է Վիետնամի գիտելիքի և կրթական համակարգի խորհրդանիշը: 

Նոյեմբերի 17-23-ը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վիենտնամ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի առաջին այցն է երկու երկրի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման ավելի քան 30 տարվա ընթացքում։

 

 

  • Կիսվել: