կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը ՌԴ նախագահին և Լավրովին շնորհակալություն է հայտնել ներդրման համար

Ալեն Սիմոնյանը ՌԴ նախագահին և Լավրովին շնորհակալություն է հայտնել ներդրման համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի միջնորդության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեկ տարի առաջ Հայաստանում եղած դժվարին ժամանակաշրջանում ունեցած ներդրման համար: Գիտեմ, որ աշխատանքը շարունակվում է: Շատ շնորհակալ եմ անձամբ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության նախագահին», - ասել է Սիմոնյանը Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:
 
Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

  • Կիսվել: