երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը կոչ արեց դիվիդենտներ շահելու համար չօգտագործել լրագրողներին

Ալեն Սիմոնյանը կոչ արեց դիվիդենտներ շահելու համար չօգտագործել լրագրողներին

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպը շատ բարձր մակարդակով քննադատվել է: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

«Ես նույնպես 3 օր առաջ դրա մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է: Իսկ այն փորձը, որ արվում է ներկայացնել, զուգահեռներ անցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո՛, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն հաջողվելու»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը խնդրեց նախընտրական դիվիդենտ շահելու համար գործընկերներին չպախարակել և դրա համար չփորձել լրագրողական համայնքը օգտագործել:

«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում, բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է, մոռացե՛ք դա ու մի՛ շահարկեք»,- նշեց Սիմոնյանը:

  • Կիսվել: