կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին նախապես ծանոթացել են

Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին նախապես ծանոթացել են

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չհերքեց Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանն այսօրվա այն հայտարարությունը, որ իրենք ծանոթ են եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին։

«Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևէ մասնակցություն Երևանից չի եղել, նույնիսկ խորհուրդ չենք տվել։ Այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգն ու խոսակցությունը, որը տեղի է ունեցել վարչապետի կողմից, այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է, որ այդ փաստաթղթում նշված է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Վարչապետն ասել է, որ դա մեզ համար անընդունելի է, այնտեղից էլ պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու։ Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նույնը եղել է նաև Արցախի նախագահի ընտրության հետ կապված հարցում։

 

  • Կիսվել: