երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը ցավակցել է հույն ժողովրդին՝ մահացու երկաթուղային աղետ կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը ցավակցել է հույն ժողովրդին՝ մահացու երկաթուղային աղետ կապակցությամբ

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել հույն ժողովրդին Հունաստանում տեղի ունեցած  մահացու երկաթուղային աղետ կապակցությամբ։

«Անկեղծ ցավակցություն մեր հույն եղբայրներին ու քույրերին,  Տեմպե բնակավայրի մոտակայքում մահացու երկաթուղային աղետից զոհվածների ընտանիքներին և ընկերներին:

Տուժածներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա Թվիթերում։

Հիշեցնենք՝ Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել

 

  • Կիսվել: