շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ Հայաստանը կկանխի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր խախտումները․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Ակնկալում ենք, որ Հայաստանը կկանխի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր խախտումները․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն ակնկալում է, որ Հայաստանը թույլ չի տա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խախտում։  Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։

Ասելբորնի կարծիքով՝ «միջազգային իրավունքի խախտումը երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա» եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը «հակամարտություն չէ միայն Եվրոպայի համար»։

«Մենք գնահատում ենք, որ Հայաստանը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ միջազգային հարթակներում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետ կապ չունենալու համար, եւ հորդորում ենք անել ամեն ինչ՝ այս դիրքորոշումը պահպանելու համար»,- ասաց եվրոպացի նախարարը։

Նա հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցները եւ հայտարարեց, որ «մենք պետք է վստահ լինենք, որ հնարավորինս արդյունավետ կլինենք, եւ հուսով ենք, որ Հայաստանն ամեն ինչ կանի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր խախտումները կանխելու համար»։

  • Կիսվել: