ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ակցիայի մասնակիցները Երևանում մի շարք փողոցներ են փակել (տեսանյութ)

Ակցիայի մասնակիցները Երևանում մի շարք փողոցներ են փակել (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ կաթվածահար անելու երթևեկությունը։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։

Ցուցարարների մյուս մասը նույն գործողություններն իրականացնում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում։ Բացի այդ, փակ են նաև Նալբանդյան ու Խանջյան փողոցները։

Երթևեկությունը լիովին արգելափակելու համար ակցիայի մասնակիցները հեծանիվներով փակում են փողոցները։

Նշենք, որ հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանն ու Անդրանիկ Թևանյանը կոչ են արել վաղը առավոտյան 7.30-ից սկսած փակել փողոցները, իսկ 10-ին՝ շրջափակել կառավարության շենքը:

  • Կիսվել: