շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ակցիայի մասնակիցներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է. Գառնիկ Դանիելյան

Ակցիայի մասնակիցներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է. Գառնիկ Դանիելյան

Այսօր Սուրբ Աննա եկեղեցում ամփոփելով անցկացված ակցիաները՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դաինելյանն ասաց, որ վաղ առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ 

«Ակցիայի մասնակիցներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է և սեփական անձը վտանգելով ցույց տվեց, որ տեր է իր հայրենիքին»,-նշեց նա:

Այնուհետև պատգամավորը թվարկեց այն բոլոր քաղաքաները, որտեղ իրականացվել են անհնազանդության գործողություններ։

«Երևանում՝ Մալյան փողոց, Միասնիկյան պողոտա, Աբովյան փողոց, Թբիլիսիի խճուղի, Հանրապետության փողոց, Կոմիտաս-Գյուբենկյան խաչմերուկ, Տերյան, Բյուզանդ, Վարդանանց, Սարգավակի փողոցներում, Քոչարյան-Վաղարշ խաչմերուկում, Թումանյանի երեք հատվածներում, Խանջյան, Մոսկովյան, Բաղրամյան փողոցները։ Ինչպես նաև՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշեն հատվածը, Երևան-Սևան մայրուղին, Հայաստան-Իրան մայրուղին, Երևանի հարավային դարպասը, Վայքի հատվածը, Գեղարքունիքի,Արագածոտնի, Արարատի և Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր։ Մեր արժանապատիվ 171 քաղաքացի բերման է ենթարկվել, որոնք առանց վախի և տրտնջալու իրականացրել են ակցիաները։ Փաստաբաններին էլ ծափահարենք, որոնք գիշեր-ցերեկ քաղաքացիների կողքին են և աջակցում են։ Ուրախությամբ պետք է նշենք, որ այս պահին բոլորն ազատության մեջ են, եթե այս ընթացքում ակցիա չի իրականացվել»,-նշեց նա:

  • Կիսվել: