չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին. Էրդողան

Աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին, տեղեկացնում է minval.az-ը։

Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագիծը և աջակցում ենք դրան՛՛։

Նրա խոսքով՝ ՛՛այդ նախագծի իրականացումը նոր ընդհանուր միջանցք կբացի արևելքից դեպի արևմուտք, որից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները՛՛։

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևն ասել է. ՛՛Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում՛՛:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Նա նշել է. ՛՛Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին՛՛:

Ալիևը հավեել է, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Նա նաև ասել է, որՇուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

 

  • Կիսվել: