երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Մենք նորից շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, որ մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-նշել է նա

 

  • Կիսվել: