երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին քովիդ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում

ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին քովիդ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում

Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
 
«Ծրագրի նպատակն է ապահովել քովիդ-19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները:
 
Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին քովիդ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիտորինգ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
 
 

  • Կիսվել: