երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Աղվան Վարդանյանն իր բանաստեղծությունը կարդաց և իշխանությանը խնդրեց թեթև նայել․ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ այդպես էլ վերաբերվում են

Աղվան Վարդանյանն իր բանաստեղծությունը կարդաց և իշխանությանը խնդրեց թեթև նայել․ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ այդպես էլ վերաբերվում են

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր գրած բանաստեղծություններն ընթերցեց, որոնցից մեկը գրել է 2018 թվականի հուլիսին։

«Պարզ է, հակահերոսը, հականերբող, զուսպ մնա ասաց, զսպաշապիկ հագցրու քեզ,  քարտեզագիրը ձեռքի ափի հեղափոխության խաթաբալան, ինչեր են գրված, ով է գրել։ Նա չի կարդալու, ջնջող է նա։ Դեռ ինչեր պետք է պարտագրվեն մինչև սափրվի և լողանա․․։ Անհայրենիք, պնակալեզ, պատեհապաշտ»,- բանաստեղծություն-հայտարարությունը հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Աղվան Վարդանյանն ասաց, որ խնդրում է թեթև նայել, զուտ բանաստեղծություն է, անձնական ոչինչ չկա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, որ այդպես էլ վերաբերվում են, ոչինչ ավելի։

  • Կիսվել: