հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աղաջանյանը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական բոլոր կարևորագույն գործընթացներից խուսափելու մեջ

Աղաջանյանը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական բոլոր կարևորագույն գործընթացներից խուսափելու մեջ

ՀՀ նախագահի ընտրության հարցը տեղի է ունենում ընդդիմադիր երկու խմբակցությունների բացակայության պայմաններում, և սա առաջին հերթին վիրավորական և արհամարհական վերաբերմունք է ժողովրդի և նրա տված քվեի նկատմամբ։  

Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական բոլոր կարևորագույն գործընթացներից խուսափելու համար և այդ գործելաոճը որակեց մանդատի մսխում։
 
«Նրանք լքում են ԱԺ դահլիճը և որևէ մասնակցություն չեն ունենում քաղաքական կարևոր գործընթացներին: Սա առաջին հերթին վիրավորական և արհամարհական վերաբերմունք է ժողովրդի և նրանց տված քվեի նկատմամբ, սա այդ մանդատի և քվեի մսխում է: Ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները համապատասխան վերաբերմունք ցույց կտան սույն քաղաքական ուժերին, ինչպես վերջիններս բոլոր կարևորագույն քննարկումներն են լքում, վստահ եմ, որ նույն միասնականությամբ և համախմբվածության կլքեն ՀՀ քաղաքական դաշտը»,-ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: