շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բոլոր 123 պետությունները, վավերացնելու դեպքում նաև ՀՀ-ն, պարտավոր են լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց․ Եղիշե Կիրակոսյան

Բոլոր 123 պետությունները, վավերացնելու դեպքում նաև ՀՀ-ն, պարտավոր են լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց․ Եղիշե Կիրակոսյան

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնդրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին օրենքի նախագիծը:

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող,  միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այն մասին, թե արդյո՞ք դատարանին անդամակցությունը ՀՀ-ին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն տալիս է, թե ոչ։

«Խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն, կանոնադրությունը դրա մասին է։ Վավերացման ակտը ինքին ինքնիշխան ակտ է, բայց չի վերաբերվում տարածքային ամբողջականությանը։ Վերաբերում է ֆիզիկական անձանց, ռազմական, քաղաքական  ղեկավարության կողմից արված պատերազմական, ցեղասպանական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում նրանց պատասխանատվության  ենթարկելուն»,- ասաց Կիրակոսյանը։

Հարցին՝ եթե մեղադրվող կողմը չի հանդիսանում ստատուտը վավերացրած կողմ, բայց հանդիսանում է դատական գործընթացի մաս, հնարավո՞ր է մեղադրվող կողմին հրավիրել դատարան, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․

«Կանոնադրության իրավազորությունը աշխատում է երկու տրամաբանությամբ՝ 12-րդ հոդվածի հիման վրա։ Մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը վավերացրած երկրի կամ իրավազորությունը ճանաչած երկրների քաղաքացիների նկատմամբ։

Եթե կատարվում է պատերազմական հանցագործություն վավերացրած պետության տարածքում, անկախ նրանցից, թե հանցագործություն կատարած անձանց պետությունը վավերացրել է այն, թե ոչ, ենթական են լինելու դատարանի իրավազորությանը։ Բոլոր 123 վավերացրած պետությունները, եթե ՀՀ-ն վավերացնի, արդեն 124, պարտավորություն են ունենալու համագործակցել դատարանի հետ ու այդ անձանց հանձնել կամ փոխանցել դատարանին։ Դրա համար անդամ պետությունների համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է նա։

  • Կիսվել: