հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին:

Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:           

Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվեց նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: