երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։  

Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգին: Կարևորվեցին Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։ 

Կողմերն ընդգծեցին նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին։ 

  • Կիսվել: