ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Aegean Airlines ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

Aegean Airlines ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման պատճառով դադարեցվել էին ուղիղ թռիչքները Հունաստանի և Հայաստանի միջև, որոնք իրականացվում էին Aegean Airlines և Wizz Air ավիաընկերությունների կողմից: Այս մասին հայտնում է greekcitytimes.com լրատվական գործակալությունը:

Սակայն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Հայաստանի և Հունաստանի միջև իրականացվող թռիչքները վերսկսելու որոշում է կայացվել: Մասնավորապես Aegean Airlines-ի զեղչված թռիչքների մեկնարկը կլինի մարտի 31-ին և կտևի մինչ հունվարի 11-ը:

Լրատվական գործակալությունն իր ընթերցողներին առաջարկում է հանգստի մեկնել Հայաստան՝ Թուրքիայի հովանավորությամբ իրականացված ներխուժումից տուժած տնտեսության վերականգնմանն աջակցելու նպատակով:

  • Կիսվել: