երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հաստատել են իրենց աջակցությունը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հաստատել են իրենց աջակցությունը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասված է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված՝ Բաքվի հռչակագրում, տեղեկացնում է ԱՍՊԱ-ն:

Ըստ փաստաթղթի՝ երեք երկրներն էլ հաստատել են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։

Նախարարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վաղաժամ հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության մեջ և ճանապարհ կբացի տարածաշրջանում համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար։

Ընդգծվել է նաև Վրաստանի և Թուրքիայի՝ որպես տարածաշրջանի երկրների դրական դերը այս ուղղությամբ:

  • Կիսվել: