չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակի արձագանքը

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակի արձագանքը

Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այս մասին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները»։

 

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

  • Կիսվել: