Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրել է. «Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է:
Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»: