հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեապազրույցում, անդրադառնալով հարցին, թե 2018-ին Ղարաբաղի խնդիրը լուծելու ինչ հնարավորություններ են եղել, ասաց, որ տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս ու նաև համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն:

«Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ էլ Հայաստանինը: Շատ անգամ կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը՝ վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր»,- ասաց ԱԳ նախարարը: 

  • Կիսվել: