կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակայնորեն իր նպատակային գնահատականներն ու մտահոգություններն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի անօրինական գործողությունների կապակցությամբ:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ֆրանսիայի դեմ քարոզչությունը նպատակ ունի կանխել այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հնարավոր գնահատականները՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: