շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը կրիտիկական վերաբերմունք ունի ԵՄ առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ. Զախարովա

Ադրբեջանը կրիտիկական վերաբերմունք ունի ԵՄ առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը և մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ որի՝ ԵՄ խաղաղապահների առաքելությունը նաև պետք է համոզվի, որ ՌԴ-ն և ՀՀ-ն չեն գործում ընդդեմ Ադրբեջանի։

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանը կրիտիկական վերաբերմունք ունի ԵՄ առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ։ Իսկ ՌԴ խաղաղապահներից ու սահմանապահներից Ադրբեջանը երբեք դժգոհություն չի հայտնել։

Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Մենք բաց ենք ՀՀ գործընկերների հետ քննարկումների համար՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերի ամրապնդմանն ուղղված քայլեր քննարկելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքների մասով»։ 

  • Կիսվել: