շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել

Ադրբեջանը իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել

Ադրբեջանը իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը․

«Ի պատասխան՝ պարսիկները նույնն են արել Նախիջևանից դեպի Ադրբեջան գնացող մեքենաների դեպքում, և կիլոմետրերով հերթ է գոյացել։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի, վրացիներն էլ աչք չեն փակում ռազմական բեռների վրա։

Լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև է: ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի կողմից են, ՌԴ-ն՝ Իրանի, որովհետև այդ բեռները իրեն են պետք։ Ադրբեջանը սկսել է բաց հակադրվել ռուսներին, այսինքն՝ իրենք ուզում են հավատարմության երդումներ տալ ԱՄՆ-ին, դա ևս մեկ պատճառ և հիմնավորում է, որ ազերիները հիմա ուժի չեն դիմի»։

  • Կիսվել: