հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը հուլիսին հարձակվել էր Տավուշում այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

Ադրբեջանը հուլիսին հարձակվել էր Տավուշում այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ, այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով: Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղեր շատ կան, սա շատ հատկանշական հանգամանք է»,- ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: