շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 14-ին որոշ տեղերում գերազանցել են առաջին օրերի իրենց կորուստները

Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 14-ին որոշ տեղերում գերազանցել են առաջին օրերի իրենց կորուստները

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները որոշ տեղերում գերազանցել են պատերազմի առաջին օրերի իրենց կորուստները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
«Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները»,- գրել է Հովհաննիսյանը։

  • Կիսվել: