երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ադրբեջանի կողմից հայ պաշտոնյաների հետախուզման մասին հայտարարությունները չեն հաստատվում

Ադրբեջանի կողմից հայ պաշտոնյաների հետախուզման մասին հայտարարությունները չեն հաստատվում

Հայ պաշտոնյաների հետախուզման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները ստուգվում են, սակայն փաստն այդպես էլ չի հաստատվում: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Անընդհատ հնչող հետախուզումների վերաբերյալ պնդումները դատախազությունը պարբերաբար մոնիթորինգի և ստուգման է ենթարկում։ Բոլոր այն միջազգային ռեսուրսները, որ մենք ունենք հասկանալու համար՝ հետախուզում կա, թե չկա, բոլոր մեր խողովակներով փաստը չի հաստատվում»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ՝ սադրելու, որ հայկական կողմից էլ նման հայտարարություններ հնչեն։

  • Կիսվել: