հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունը ինչպե՞ս կնայեր, եթե ՌԴ-ում նշեինք ռուսական բանակի՝ Բաքուն գրավելու օրը. Սատանովսկի

Ադրբեջանի իշխանությունը ինչպե՞ս կնայեր, եթե ՌԴ-ում նշեինք ռուսական բանակի՝ Բաքուն գրավելու օրը. Սատանովսկի

Ինչպես երևում է` Ադրբեջանը չի հարգում ՌԴ-ին և չի վախենում ՌԴ-ից։ Այս մասին ասել է ՌԴ-ում առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսին:

Այլապես, նրա խոսքով,  ինչո՞վ կարելի է բացատրել, որ ադրբեջանցիները ՌԴ քաղաքներում տոնում են Ղարաբաղում հաղթանակի առաջին տարին։

Սակայն, ըստ արևելագետի, այստեղ հետաքրքիր է այլ բան. ՛՛Ադրբեջանի իշխանությունը ինչպե՞ս կնայեր, եթե ՌԴ-ում նշեինք ռուսական բանակի տարած հաղթանակների բոլոր օրերը։ Ասենք, օրինակ, տոնեինք ռուսական բանակի՝ Բաքուն գրավելու, Գյանջան վերցնելու, ներկայիս Ադրբեջանի այլ քաղաքները վերցնելու օրերը, կամ, օրինակ, տոնեինք մեր բանակի կողմից թուրքերին ցամաքում և ծովում ջախջախելու տարելիցները և օրերը։

Թե չէ` ստացվում է, որ նրանք մեզ ինչ-որ բան են ուզում հասկացրած լինել, իսկ մենք լռում ենք՛՛,-ասել է Սատանովսկին՝ հավելելով, որ արդեն գործելու ժամանակն է:

  • Կիսվել: