ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փառուխի մասին Լավրովի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փառուխի մասին Լավրովի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի Փառուխ գյուղի և պետական ​​սահմանի սահմանազատման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը նպատակ ունի սահմանազատել երկու երկրների պետական ​​սահմանը, ինչպես նախատեսված էր ավելի վաղ։ Այդ գործընթացը չի նախատեսում որևէ հարցի քննարկում ադրբեջանահայկական պետական ​​սահմանից դուրս, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կողմից վերահսկվող տարածքում՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների արդյունքներով, մեկնաբանել է ղարաբաղյան Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը։

Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախարարը, պատասխանելով գյուղի մասին հարցին, նշել է, որ այդ խնդիրը ռուս զինվորականների համար, եւ հայ բարեկամները դա գիտեն, առաջնահերթ խնդիրներից մեկն է։

Լավրովի խոսքով, կա որոշակի արդյունք, որը դեէսկալացիայի հետ է կապված։ Ըստ նրա, այս հարցը կդիտարկվի եւ կլուծվի սահմանազատման աշխատանքների շրջանակներում։

 

  • Կիսվել: