ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևն իր պառվանախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով այն աղքատության մեջ։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա դիմեց ադրբեջանցիներին՝ ասելով, որ նրանց խաբում են լկտի ձևով, և Ադրբեջանը ռազմական առումով ոչ մի հաջողություն չունի:

«Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որ Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել»,- նշեց փոխխոսնակը:

Դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց և խնդրեց շարունակել այն, ինչ իրենք անում են Լոս Անջելեսում, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մյուս քաղաքներում:

«Ձեր գործը շատ անգին է: Այսօր քան երբևէ պետք է մեծացնել ճնշումը միջազգային հանրության վրա, որպեսզի կանգնեցնել Թուրքիայի և իր մարիոնետ Ադրբեջանի գործողությունները ազատ Արցախի սահմանների մոտ»,- նշեց Սիմոնյանը:

  • Կիսվել: