երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանցի պաշտոնյան առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում

Ադրբեջանցի պաշտոնյան առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում

Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում։

«Զանգեզուրի միջանցքի ներառումը Ադրբեջանի ազատագրված տարածքների «ճանապարհային քարտեզում» կարող է խթան հանդիսանալ Միջին միջանցքի զարգացման համար»,- ասել է Նաբիեւը «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցք. զարգացման ազդակներ Զանգիլանից» թեմայով միջազգային համաժողովում, տեղեկացրել է APA-ն։

Նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը մեծ պոտենցիալ ունի որպես Միջին միջանցքի մաս Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ փոխադրումներում». «Խորհրդային Միության ժամանակներում Զանգեզուրի միջանցքով տեղափոխվում էր 7-12 մլն տոնա բեռ։ Բայց, ցավոք, Հայաստանը, հակառակ եռակողմ հռչակագրի, վերջին երեք տարիներին միջանցքը չի բացել։  Բայց միշտ կան այլընտրանքներ եւ այլ ընտրություն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: