Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել. Արգիշտի Քյարամյան
Արսեն Թորոսյանն ԱԱԾ կանչելու հիմքեր չկան: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
«Թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»,-ասաց նա և հեռացավ։


