9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել. վարչապետ (ուղիղ)
9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարը հենց նոր ինձ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքերում պատասխանը բացասական է։ Դա նշանակում է, որ տվյալ քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինում գտնվող քաղաքացիների առողջական վիճակում նույնպես որևէ բացասական փոփոխություն չկա։
«Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի վիճակի մեջ նույնպես որևէ նեգատիվ փոփոխություն չկա։ Նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ըստ էության, հիվանդ չլինել, ինչը շատ լավ նշան է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



