ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
70 միլիոն դրամ՝ Արթուր Աղաբեկյանից. ինչի վրա են ծախսվում նվիրատվությունները. «Ժողովուրդ»

70 միլիոն դրամ՝ Արթուր Աղաբեկյանից. ինչի վրա են ծախսվում նվիրատվությունները. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, եւ 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը:

Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին հայտարարություններ եղան, որ նրանք, ովքեր ուզում են այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություններ կատարել այդ հիմնադրամներին, եւ, ահա, առաջին արձագանքողներից մեկն էլ եղել է արցախցի Արթուր Աղաբեկյանը, որի ծննդավայր Հադրութը այս պահին թշնամու ձեռքում է։

Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալներով, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին»;

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: