44-օրյայի ժամանակ Իսրայելը մեզ զենք էր վաճառում. Ալիևի օգնական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը զենք է գնել Իսրայելից։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Երբ Եվրոպայի և ԱՄՆ-ի զենքի շուկան փակ էր մեզ համար, Իսրայելը մեզ զենք էր վաճառում։ Եվ Իսրայելը մեզ դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց։ Օրինակ՝ ԱՄՆ-ում հրեական լոբբին մեզ աջակցեց հայկական լոբբիի դեմ...՛՛: