երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
40 վայրկյանը մեկ փոխանցում է արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Վարչապետ

40 վայրկյանը մեկ փոխանցում է արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հիշեցրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ անելու մասին իր գրառումն անելու  պահից մինչեւ հիմա կատարվել է շուրջ 1000 փոխանցում,  այսինքն  40 վայրկյանը մեկ փոխանցում է արվել։ Նա, մասնավորապես գրել է․

«10 ժամ առաջ կատարեցի հետեւյալ գրառումը.

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»։

Այդ պահից մինչեւ հիմա կատարվել է շուրջ 1000 փոխանցում, ինչը նշանակում է, որ 40 վայրկյանը մեկ փոխանցում է արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

  • Կիսվել: