երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
40 հարց` վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

40 հարց` վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:

  • Կիսվել: