ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«3+3» ձևաչափը հարմար հարթակ է պետությունների հետ հաղորդակցվելու համար.Արարատ Միրզոյան

«3+3» ձևաչափը հարմար հարթակ է պետությունների հետ հաղորդակցվելու համար.Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «3+3» ձևաչափը հարմար հարթակ է համարում տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու համար:

Նա ասաց, որ Թեհրանում կայացած այդ ձևաչափով հանդիպմանը հայկական կողմը նշել է, որ շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:

«Ավելին ասեմ՝ ՀՀ կառավարությունը ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար համապատասխան ծրագիր է մշակել ու  զբաղվում է դրա առաջմղմամբ: Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ ու մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, ու դրա առաջին շահառուն Հայաստանն է»,- նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով` եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, ապա դա տեղի ունենալ չի կարող:
«Ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` Հայաստանի ինքիշխանության ու իրավազորության հարգմամբ», - հավելեց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: