երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 964.6 հազ. մարդ

2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 964.6 հազ. մարդ

2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 964.6 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 896.7 հազ.մարդ և գյուղականը` 1 067.9 հազ. մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական

2021թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 103.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 109.6 %-ի համեմատ:

2021թ. հունվար-հունիսին, ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108.6 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 110.4-ի համեմատ:

  • Կիսվել: