շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2018-ին Փաշինյանը ինձ որևէ թուղթ չի փոխանցել, ամենայն ազնվությամբ եմ ասում․ Վալերիյ Օսիպյան

2018-ին Փաշինյանը ինձ որևէ թուղթ չի փոխանցել, ամենայն ազնվությամբ եմ ասում․ Վալերիյ Օսիպյան

Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով եկել էր աջակցելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին։

«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նախկին ոստիկանապետը։

Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինայնի այն հայտարարությանը, որ կարող էինք կանխել պատերազմը, բայց կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի, և այն հարցին՝ արդյոք նման հայտարարությանը իրավական գործընթաց չպետք է հետևեր, Օսիպյանը ասաց․

«Այստեղ արդեն լուրջ մոտեցում է անհրաժեշտ, իրավապահները պետք է դա հասկանան, զավակ կորցրած ծնողները պետք է սա նկատի ունենան»։

Խոսելով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու գործողություններին, Օսիպյանը նշեց․

«Պատգամավորների և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը անթույլատրելի եմ համարում, կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ 2018 թ-ին եղել են դեպքեր, երբ ես եմ իմ գործընկերներին խնդրել, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն»։

Անդրադառնալով տարածված այն քննարկումներին, որ 2018թ-ի հեղափոխության օրերին տարածված մի տեսանյութում երևում է, որ Նիկոլ Փաշիւնյանը իրեն թուղթ է փոխանցել, Օսպիպյանը ասաց․

«Ուզում եմ անդրադառնալ և մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինքս բազմիցս տեսել եմ այդ տեսանյութը, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը գնում,  ամենայն ազնվությամբ եմ պատասխանում, միգուցե կգա ժամանակը, երբ կպարզենք, թե ում է ինչ փոխանցել, բայց այս պահին ասում եմ այն, ինչից տեղյակ եմ»։

  • Կիսվել: