շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
15,5 մլն դրամ՝ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների սոցիալ-վերականգնողական ծառայությունների համար

15,5 մլն դրամ՝ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների սոցիալ-վերականգնողական ծառայությունների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» ՀԿ-ն շարունակում է սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց․ 2021թ․ համար պետական բյուջեից «Աստղավարդ»-ին նախատեսված է տրամադրել շուրջ 15,5 մլն դրամ։
 
Կազմակերպությունն ապահովում է շահառուների զբաղվածությունը, տրամադրում մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, իրականացնում տարբեր ժամանցային ու մշակութային միջոցառումներ։
 
«Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ» ծրագրի շրջանակում ապահովվում է նաև շահառուների՝ անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններ նրանց մուտքի կանխարգելումը։

  • Կիսվել: