կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
102-րդ ռազմաբազան ծանր իրավիճակում պահպանում է ՀՀ սահմանների կայունությունն ու անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը. Կոպիրկին

102-րդ ռազմաբազան ծանր իրավիճակում պահպանում է ՀՀ սահմանների կայունությունն ու անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը. Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրները չափազանց կարևոր են Մոսկվայի համար։ Դիվանագետը մարզպետ Ղուկասյանից տեղեկացել է խնդիրների մասին և տեղեկությունը կփոխանցի Ռուսաստանին։

«Ռուսաստանը կշարունակի աշխատել տարածաշրջանային հակամարտության լուծման ուղղությամբ. առանց դրա դժվար կլինի խաղաղություն հաստատել։

102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները ծանր իրավիճակում պահպանում են Հայաստանի սահմանների կայունությունն ու անվտանգությունը, հատկապես՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը։

Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը այժմ ապրում են բուռն և դժվար ժամանակներ։ Պետք է ամեն ինչ անել երկրների միջև հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»,-ասել է նա։

Տեսանյութը՝ այստեղ:

 

 

 

 

 

  • Կիսվել: