շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի ավագանին մի քանի հանձնաժողովներում նախագահներ և փոխնախագահներ ընտրեց

Երևանի ավագանին մի քանի հանձնաժողովներում նախագահներ և փոխնախագահներ ընտրեց

Երևանի նորընտիր ավագանին մի քանի հանձնաժողովներում նախագահներ և փոխնախագահներ ընտրեց։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Մարատ Թոխյանի թեկնածությունը։ 35 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ համամասնությամբ ՔՊ-ական Մարատ Թոխյանն ընտրվեց։

ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ-ական Հայկ Միրզոյանը։

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Հանրապետություն» խմբակցության առաջադրած Հայկ Սահակյանը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

ՔՊ-ական Արմեն Գալջյանը հայտնեց, որ կողմ են քվեարկելու ընդդիմության առաջադրած թեկնածուին, որպեսզի  ավագանու գործունեությունը լինի լիարժեք և հանձնաժողովները լինեն կազմավորված։

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ-ական Արման Բաբաջանյանը։

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց Լիանա Քերոբյանը։

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Հանրապետություն» խմբակցությունից Գոհար Բալդրյանը։

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10-ին։

  • Կիսվել: