շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանին նկատել են բրիտանացի միլիարդատիրոջ ծննդյան խնջույքին ժամանելիս (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանին նկատել են բրիտանացի միլիարդատիրոջ ծննդյան խնջույքին ժամանելիս (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Բևեռլի Հիլզ ժամանելիս՝ մասնակցելու «առեղծվածային» լոնդոնցի միլիարդատեր և ամուրի Ջեյմի Ռուբենի ծննդյան աստղային երեկույթին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ամիսներ առաջ ամուսնալուծված Քիմը շարունակում է ակտիվորեն մասնակցել բազմամարդ, շքեղ խնջույքներին, որոնցից հերթականը շաբաթ երեկոյան էր: Խնջույքին վերջինս ներկայացել էր իր ոճին բնորոշ մարմինը կիպ գրկող զգեստով՝ կիսաշրջազգեստով և տոպով՝ ընդգծելով մարմնի գեղեցկությունը:

40-ամյա Քիմը տեսքն ամբողջացրել է բարձրակրունկներով, որոնց ժանյակավոր կապերը հասնում էին մինչև ազդրեր: Աղբյուրը նկատում է, որ նա ոսկյա ապարանջաններ, վզնոց և մատանիներ է կրել երեկույթին, սակայն ամուսնական մատանին բացակայել է:

  • Կիսվել: