շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ն կարծում է, որ դեռ վաղ է դատել, թե արդյոք Հայաստանը փոխում է իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ-ն կարծում է, որ դեռ վաղ է դատել, թե արդյոք Հայաստանը փոխում է իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ

Միացյալ Նահանգները կարծում է, որ դեռ վաղ է դատել, թե արդյոք Հայաստանը փոխու՞մ է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը ձգտում է դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, գրում է ՏԱՍՍ-ը:  

"Ես կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասին դատել", - ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Միևնույն ժամանակ, Քիմն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է "ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերածի հենց այն բանի, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել դրանք", որպեսզի խոսքը գնա "մեզ հետ գործընկերության մասին, այլ ոչ թե Ռուսաստանի":

"Դրան հասնելու համար մենք պետք է այնտեղ գտնվենք։ Ահա թե ինչու մեր օգնությունը Հայաստանին այդքան մեծ նշանակություն ունի մեր գործընկերության մեջ", - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը ։

Այս կապակցությամբ Քիմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանին ցուցաբերվող համակողմանի օգնությունը: "Մենք պետք է մեծացնենք այն օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին ՝ լինի դա օգնություն զարգացման գործում, լինի դա պաշտպանական գործընկերություն, թե աշխատանք անվտանգության ոլորտում. ընդլայնել դրանք այնքան, որքան հնարավոր է", - ասել է նա:

Նրա խոսքով՝ նման օգնություն պետք է ցուցաբերել "Հայաստանի հետ իրական գործընկերության մեջ" ։ "Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց տրամադրում ենք այն աջակցությունը, որն անհրաժեշտ է այն շրջադարձը կատարելու համար, որը նրանք կցանկանային", - ասել է Քիմը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: