շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների. Միրզոյանը՝ Քիմին

Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների. Միրզոյանը՝ Քիմին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների կողմից հստակ և աներկբա գործողություններ իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:

  • Կիսվել: