Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Հայկական ծագմամբ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը, տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև ներում ստացածները:
Դիմելով նրանց՝ Քարդաշյանն ասել է. «Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»:
Աղբյուրը նշում է, որ Քարդաշյանն ակտիվորեն զբաղվում է արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով: