ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քարդաշյանից բաժանվելուց հետո Ուեսթը ժամանակ չի կորցնում. ծննդյան օրը նշել է Շեյքի հետ (լուսանկարներ)

Քարդաշյանից բաժանվելուց հետո Ուեսթը ժամանակ չի կորցնում. ծննդյան օրը նշել է Շեյքի հետ (լուսանկարներ)

Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը  հրապարակած լուսանկարներում Ուեսթը Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնում է ռուս սուպերմոդելի Իրինա Շեյքի հետ:

Նշվում է, որ  լուսանկարներն արվել են ռեփերի 44-րդ տարեդարձի օրը՝ հունիսի 8-ին։

Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող Villa La Coste շքեղ հյուրանոցի շրջակայքում 35-ամյա մոդելին և 44-ամյա Ուեսթին զբոսանքի ժամանակ ուղեկցել են նրանց ընկերները։

Ինչպես նշում է Daily Mail-ը՝ զույգը հյուրանոց է ժամանել շաբաթ և երեք օր անց՝ չորեքշաբթի, վերադարձել ԱՄՆ։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և Իրինա Շեյքի սիրավեպի մասին լուրերը շրջանառվում են նախորդ ամսից։

Նշենք նաև, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա:

  • Կիսվել: